Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, որոշում է ստորագրել, որում նշում է․
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հովհաննես Ենոքյանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:
Նշվում է, որ Ենոքյանը անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա է ազատվել պաշտոնից։
Հիշեցնենք, որ վերջինս այս պաշտոնում նշանակվել է 2018-ի օգոստոսին։