Facebook-ը ներողություն է խնդրել «չափից դուրս սեքսուալ» իտալական արձանի լուսանկարը ջնջելու համար
ԱշխարհFacebook սոցցանցը ներողություն է խնդրել իտալական արձանի լուսանկարը ջնջելու համար, որը «չափից դուրս սեքսուալ» էր համարել, հաղորդում է The Local պարբերականը:
Արձանի լուսանկարը հրապարակել էր գրող Էլիզա Բարբարին, որպեսզի պատկերազարդի Բոլոնիայում Նեպտունի հայտնի շատրվանի մասին պատմությունը:
Մերկ արձանի լուսանկարը ջնջելուց հետո գրողը սոցցանցին մեղադրել է արվեստը գրաքննության ենթարկելու մեջ:
«Ինչպե՞ս արվեստի գործը կարող է դառնալ գրաքննության առարկա: Միգուցե Facebook-ը ցանկանում է, որ հագցնե՞մ արձանին»,-գրել է Բարբարին:
Ավելի ուշ սոցցանցը ներողություն է խնդրել լուսանկարը ջնջելու համար: