Դուբայում բացվել է Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը
ՏնտեսությունԴուբայում բացվել Է Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը, որն ավելի վաղ մեկ տարով հետաձգվել Էր «Քովիդ-19»-ի համավարակի պատճառով:
Ինչպես հայտնում է BBC News-ը, ավելի քան 190 երկիր ցուցահանդեսի աշխատանքի 182 օրվա ընթացքում կցուցադրի տեխնիկայի, գիտության և արվեստի բնագավառում իր ձեռքբերումներն ու նորարարությունները: Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը ցուցահանդեսը բացված Է հայտարարել սեպտեմբերի 30-ի երեկոյան տեղի ունեցած արարողության ժամանակ:
Նա «Ալ Բայան» թերթին ասել Է, որ սա «բացառիկ իրադարձություն Է, որը կտպավորվի մարդկանց հիշողության մեջ: Նա հավելել Է, որ ԱՄԷ-ն այդ միջոցառումը կազմակերպում Է, «որպեսզի միջազգային համագործակցության հիման վրա գտնի գլոբալ խնդիրների լուծումը, որի կարիքն ունի մարդկությունը»:
Դուբայի կառավարությունն այդ միջոցառման վրա ծախսել Է մոտավորապես 7 միլիարդ դոլար: Բոլոր երկրների քաղաքացիները կարող են այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ, եթե նրանք լիովին պատվաստված են կորոնավիրուսի դեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավանության արժանացած որևԷ պատվաստանյութով: Ցուցահանդեսում հայտնվելու համար 18 և ավելի բարձր տարիքի բոլոր անձինք պետք Է ներկայացնեն պատվաստման կամ ՊՇՌ-թեստի բացասական արդյունքի ապացույցներ: