Միակ խնդիրը, որ լուծած կլինի «էլիտան»
ՔաղաքականությունԻնչպես Նոր տարվա օրերին սեղաններին խմվող բոլոր կենացները վերաբերում են գալիք տարվան, այդպես էլ 2016 թվականի վերաբերյալ մեր բոլոր ամփոփումներն ու գնահատականները ինքնաբերաբար հանգում են ապրիլյան պատերազմին, թեև տարին, իհարկե, դժբախտաբար առատ էր արտառոց և ողբերգական իրադարձություններով, որոնցից էին նաև հուլիսյան հայտնի դեպքերը:
Այնուհանդերձ, ապրիլյան պատերազմը, դժբախտաբար, իր առանձնահատուկ տեղն ունեցավ անցնող տարվա մեր հայացքներում: Ապրիլը ըստ էության անկախության սերնդի պատերազմն էր և միաժամանակ՝ անկախության սերնդի և անկախության «հայրերի» բախումը: Ապրիլը ցույց տվեց, թե անկախության «հայրերը» ինչ էին արել կամ ինչ չէին արել անկախության սերնդի համար, անկախության սերնդին պատերազմից ապահովագրելու կամ այդ պատերազմին լիարժեք պատրաստ պահելու համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում