Ուկրաինայում որոշել են մինչ 2030 թվականը վերադարձնել Ղրիմը
ԱշխարհՈւկրաինայի «ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորները ներկայացրել են իրենց նպատակներից մեկը, որի համաձայն՝ մինչև 2030 թվականը Ուկրաինան պետք է վերադարձնի Ղրիմը և Դոնբասը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Գերագույն Ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության եւ հետախուզության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մարյանա Բեզուգլայան Facebook-ում հրապարակել է սլայդը, որում պատկերված է Ուկրաինայի դրոշով մի աղջիկ: Լուսանկարը վերնագրված է.
«Ո՞րն է մեր ընդհանուր նպատակը։ 2030 թվականին Ուկրաինան վերականգնել է իր ինքնիշխան սահմանները և դարձել զարգացած տնտեսություն»։
«Ժողովրդի ծառա» նախագահամետ կուսակցության խորհրդակցությունն ընթանում է Տրուսկավցում․ Հաղորդվել է, որ այնտեղ ներկայացվելու են երկրի վերափոխման ծրագրերը, որոնք պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին ներկայացրել է վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ: