Ռոման Սահրադյանը Գինեսի հերթական ռեկորդ սահմանեց
ՍպորտԹալինի շրջանի Կարմրաշեն գյուղի բնակիչ, գինեսի քառակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը Երևանում սահմանեց իր հերթական ռեկորդը։
Այս անգամ մարզիկը ուղղաթիռից կախ դրությունից մեկ րոպեում կատարեց 23 անընդմեջ ձգում դեպի վեր վարժությունը՝ գերազանցելով Գինեսի հանձնաժողովի սահմանած 20 ցուցանիշը։
Ռոմանը մոտ ապագայում Թալինում բացելու է «Hi-am» հիմնադրամի Դյուցազնատուն մարզակենտրոն՝ նպատակ ունենալով պատանի երիտասարդներին դարձնել ապագա դյուցազուններ և Գինեսի ռեկորդակիրներ։