«Սիրո արև»․ Ավետ Բարսեղյանը հրապարակել է Հայկոյի կատարմամբ վերջին երգը, որը երգիչը չհասցրեց ներկայացնել
LifeԵրևանն այսօր վերջին հրաժեշտը տվեց իր երգչին՝ ՀՀ Վաստակավոր արտիստ Հայկոյին։ Հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է իր ու Հայկոյի վերջին երգը
«Հայկոյի ստուդիայի պատին իմ երեկոյի տոմսն էր... Իսկ իմ հոգում հավերժ կմնան իր հետ ստեղծած երգերը... «Սիրո արև»․ Մեր վերջին Սիրո ձոներգը»,– գրել է Ավետը, որը հեղինակել է Հայկոյի հիթերից շատերի խոսքերը։