Կրակոցներ են հնչել. կա 2 վիրավոր
ԱշխարհԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող ճաշարաններից մեկի վրա։
Ընդգծվում է, որ այդ անձինք ճաշարանի մոտ հայտնվել են ավտոմեքենայով և սկսել են կրակել։ Դրա հետևանքով վիրավորվել է ճաշարանի տերն ու պատահական անցորդ։
Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 17.30-ին՝ Քադիր Հաս համալսարանի մոտ։ Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Տարվում է հետաքննություն։