Tesla-ն 137 մլն դոլար փոխհատուցում կվճարի սևամոթ նախկին աշխատակցին
ԱշխարհԱմերիկյան Tesla ընկերությունը, Կալիֆոռնիայի դաշնային դատարանի վճռով, պարտավորեցվել է մոտ 137 մլն դոլար փոխհատուցում վճարել սևամորթ նախկին աշխատակցին, որը Ֆրեմոնտում ընկերության գործարանում աշխատելու ժամանակ ռասայական բռնության է ենթարկվել:
Ինչպես գրում է The Guardian-ը, Օուեն Դիասը, որը գործարանում աշխատել է 2015-2016 թվականներին, պնդում է, որ բախվել է «ամենօրյա ռասայական որակումների», այդ թվում`«նեգր» բառի հետ: Նա նաև ասել է, որ աշխատակիցները նկարել են սվաստիկա և ռասիստական գրություններ թողել գործարանի շուրջը:
Արդյունքում դատարանը վճռել է, որ ընկերությունը Դիասին պետք է 6,9 մլն դոլար փոխհատուցում տա հուզական ծանր վիճակի համար և 130 մլն դոլար՝ որպես պատժիչ վնաս:
«Այս կետին հասնելու համար պահանջվել է չորս երկար տարիներ», - ասել է Դիասը New York Times-ին: