Ադրբեջանը դեպի Նախիջևան թռիչքների համար սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը
ԱշխարհԱդրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը դեպի Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության հայտարարության մեջ:
««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելու համար հոկտեմբերի 6-ից սկսել է օգտվել Հայաստանի օդային տարածքից: Տվյալ քայլը ցույց է տալիս Ադրբեջանի վճռական պատրաստակաությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Մասնավորեցվում է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը թույլ կտա նվազեցնել թռիչքի ժամանակահատվածը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանն արգելել էր ադրբեջանական ռազմական օդանավերի թռիչքն իր օդային տարածքով: