Մրայա Քերին խայտառակվել է Նյու Յորքի համերգի ժամանակ
LifeԱմանորի գիշերը համաշխարհային աստղերի մի մասին պարգևել է անմոռանալի զգացումներ, իսկ ոմանց համար էլ դարձել է իսկական մղձավանջ: Վերջիններիս շարքին է դասվում նաև երգչուհի Մրայա Քերին, որը խայտառակվել է Նյու Յորքում համերգի ժամանակ:
Երգչուհու ներկայացուցիչներն ավելի ուշ բացատրել են, որ ելույթը չի ստացվել տեխնիկական անսարքության պատճառով, ինչի հետևանքով Մրայան կորցրել է վերահսկողությունը Emotions երգի ֆանագրամայի նկատմամբ: 46-ամյա երգչուհին փորձել է շտկել խնդիրը, սակայն ապարդյուն, արդյունքում նա ցած է դրել բարձրախոսը, իսկ երգը շարունակել է հնչել: Դժվարություններ են առաջացել նաև We Belong Together երգի կատարման ժամանակ:
Մրայան, փորձելով շտկել իրավիճակը, առաջարկել է հանդիսատեսին երգել իր փոխարեն: Արդյունքում բոլորը նկատել են, որ Մրայան երգում է ֆանագրամայով, քանի որ ABC հեռուստաալիքը ուղիղ եթերով ցուցադրել է շոուն: