ՌԴ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են իրանական միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները
ԱշխարհՀոկտեմբերի վեցին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիակատար վերականգնման հեռանկարների մասին, ինչպես նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպս հաղորդվում է, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Նշենք, որ այսօր Մոսկվայում նախատեսվում է Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հանդիպումը: