Գիտնականները սենսացիոն եզրահանգման են եկել
ԱշխարհՄԻնչեւ 2040 թ․ տելեպորտացիան այլեւս ֆանտաստիկայի ոլորտից չի լինի։ Նման կարծիք են հայտնել գիտնականները, փոխանցում է «Օկո պլանետի» պարբերականը։
Հետազոտողների խոսքով, հայտնագործության համար տեսականորեն ամեն ինչ արդեն պատրաստ է, մնում է մի քիչ լրամշակել տեխնիկական պահերը։ Տելեպորտացիայի հիմքում քվանտային տեխնոլոգիաներն են։
Անցած տարի կանադացի ու չինացի գիտնականները փորձել են 30 կմ հեռավորության վրա տելեպորտացիայի սեանս անցկացնել։ Ընդ որում գիտնականներն օգտագործել են 795-ից 1500 կմ նանոմետր ալիքի երկարությամբ ցանցեր։ Փորձի ընթացքում գործածվել են հակառակ կապի ու համաժամանակեցման մեխանիզմներ։
Գիտնականների խոսքով, տելեպորտացիայի հաջող ներդրման դեպքում կարող են տուժել տրանսպորտային ընկերությունները, քանի որ մարդկությունն այլեւս օդանավերի, գնացքների, նավերի ու մեքենաների կարիք պարզապես չի ունենա։