Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կազմել է 483.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.66 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.44 դրամ (նվազել է 4.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 654.53 դրամ (նվազել է 5.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.64 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 349.17 դրամ, ոսկի՝ 27,225.67 դրամ, պլատին՝ 14,845.85 դրամ: