ԱՄՆ-ում ռմբակոծիչի շարժիչը թռիչքի ժամանակ պոկվել է
ԱշխարհԱՄՆ-ի հյուսիսում թռիչքի ժամանակ B-52 ռմբակոծիչի շարժիչը պոկվել է:
Defense News լրատվական պորտալը հայտնում է, որ պատահարը տեղի է ունեցել ՌՕՈւ-ի Հյուսիսային Դաքոտայի բազայի շրջանում մարզական թռիչք կատարելիս: Օդանավը եւ 5 մարդուց բաղկացած անձնակազմը բարեհաջող վայրէջք են կատարել, քանի որ B-52-ը 8 TF33-P-3/103 տուրբոշարժիչ ունի:
Շարժիչի մասերը հայտնաբերվել են բազայից 40 կմ հեռավորությամբ: Փորձագետները պարզում են պատահարի պատճառները: