Պեսկովը հաստատել է Պուտինի և Զելենսկու հանդիպման շուրջ բանակցությունները
ԱշխարհՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 7-ին հաստատել է Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու շուրջ բանակցությունների մասին տեղեկատվությունը, գրում է korrespondent.net-ը:
«Իրոք, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի և մեր երկրի նախագահի վարչակազմի միջև շփումներ են հաստատվում` քննարկվելիք հարցերի ցանկը հասկանալու համար: Հնչել ու ձևակերպվել են տարբեր առաջարկներ, սակայն առայժմ չկա ընդհանուր հասկացություն և պատրաստակամություն ՝ հնարավոր հանդիպման օրակարգ ձևակերպելու համար», - ասել է Պեսկովը:
Այսպես, նա մեկնաբանել է ԶԼՄ-ների հրապարակումն այն մասին, որ ռուսական կողմը Կիևին է փոխանցել մի առաջարկ ՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման պայմանների վերաբերյալ: