Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհԱդրբեջանի Շաբրանի շրջանի տարածքում՝ Սիյազան սեյսմիկ կայանից 11 կիլոմետր հյուսիս-արևմուտք, երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Տեղեկատվության համաձայն, 3,4 մագնիտուդ ուժգնությամբ և երկու կիլոմետր խորությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 15:01-ին:
Երկրի մակերևույթի ցնցումները թույլ են եղել: