Էներգետիկ ճգնաժամի լուծումն անցումն է կանաչ էներգետիկային. ԵՀ ղեկավար
ՏնտեսությունԷներգետիկական ճգնաժամի լուծումը, որն ընդգրկել է Եվրոպան, անցումն է կանաչ էներգետիկային: Հոկտեմբերի 7-ին այս կարծիքն է հայտնել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով Եվոպայի կայուն ներդրումներին նվիրված համաժողովում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Երկարաժամկետ հեռանկարով եվրոպական կանաչ անցումը գազի գների աճի լուծումն է: Մենք պետք Է արագացնենք մեր «կանաչ գործարքի» (կանաչ Էներգետիկայի անցման) իրականացումը, որպեսզի այն էներգետիկական տեսակետից անկախ լինի»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: