ԱՄՆ Սենատը որոշում է կայացրել բարձրացնել պետական պարտքի շեմը՝ դեֆոլտից խուսափելու համար
ԱշխարհԱՄՆ սենատորները կողմ են քվեարկել երկրի պետական պարտքի շեմը ժամանակավորապես բարձրացնելու համար: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ կառավարության կողմից վերցվող պարտքի սահմանի որոշման շուրջ տարաձայնությունները նոր չեն ԱՄՆ քաղաքականության մեջ:
Սակայն ներկայիս հակասությունները Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների միջև ցնցումներ են առաջացրել ֆինանսական շուկայում: Մտավախություն կար, որ ԱՄՆ-ն դեֆոլտ կհայտարարի իր պետական պարտքի նկատմամբ, ինչն աղետալի հետևանքների կհանգեցնի:
Կոնգրեսի վերին պալատը որոշում է կայացրել ընդլայնել պարտքի շեմը մինչև դեկտեմբեր: Օրինագիծն այժմ կուղարկվի Ներկայացուցիչների պալատի հաստատմանը, որից հետո կփոխանցվի նախագահ Բայդենին՝ ստորագրելու համար:
Ժամանակավոր որոշմամբ՝ ԱՄՆ պետական պարտքի սահմանը հասցվում է 480 մլրդ դոլարի: