«Ուրախ եմ ու հպարտ»․ Գայանե Չիլոյան
ՍպորտՌիոյում շարունակվում են 31-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Թեթև աթլետիկայի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ 15-ամյա Գայանե Չիլոյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսեց խաղերից իր ակնկալիքների մասին․
«Վերջին զանգիս նախօրեին եմ նվաճել օլիմպիական խաղերի ուղեգիրս։ Ճիշտն ասած՝ չէի էլ պատկերացնում, որ 15 տարեկանում կարող եմ մասնակցել օլիմպիական խաղերին։ Շատ ուրախ եմ և հպարտ, քանի որ ոչ բոլորն են կարողանում մասնակցել օլիմպիական խաղերին։ Ընկերներիս համար հաղթանակներս սովորական բան են, քանի որ ուր գնում եմ, միշտ առաջին տեղով եմ վերադառնում։ Ուրախ էին, շնորհավորում էին։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ Ռիոյում չեմ կարող պայքարել մրցանակային տեղերի համար, բայց, ուժերիս ներածին չափով կբարելավեմ իմ արդյունքը, խոստանում եմ»