Տավուշում ականի պայթյունից վիրավորում է ստացել Չինարիի 30-ամյա բնակիչ
ՀասարակությունՏավուշի մարզում ականի պայթյունից վիրավորում է ստացել Չինարիի 30-ամյա բնակիչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանը:
«Անասունի հետևից գնացել է հանդ, սխալմամբ ականապատ դաշտ է մտել: Տարածքում զգուշացում կա, որ այն ականապատ է»,-ասաց նա:
Համայնքապետը հայտնեց, որ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, ԱԻՆ-ն այցելել է տեղանք, քաղաքացուն տրամադրվել է առաջին բուժօգնություն, ապա տեղափոխել են հիվանդանոց: