Տոկիոյում էլեկտրականությունն անջատելու հետեւանքով դադարել են աշխատել հսկայական թվով գնացքներ
ԱշխարհԳնացքների աշխատանքի զանգվածային խափանում է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաքի մի քանի երկաթուղային գծերում էլեկտրականությունն անջատելու հետեւանքով: Այդ մասին կիրակի հայտնել է երկրի խոշորագույն երկաթուղային օպերատոր JR East-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տրանսպորտի աշխատանքում խափանումը տեղի է ունեցել առնվազն ութ գծերում, այդ թվում՝ ամենածանրաբառնված «Յամանոտե»-ում: Հիմնականում էներգիայի անջատումն անդրադարձել է Տոկիոն Սայթամա հարեւան նահանգի հետ կապող ուղղությանը:
NHK հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տեղի ունեցածի պատճառը, նախնական տվյալներով, հրդեհն էր Սայթաման նահանգի Վարաբի քաղաքում JR East-ի կայարաններից մեկում:
«Յամանոթի» երկաթգիծը բաղկացած է 30 կայաններից, դրա երկարությունը կազմում է շուրջ 3,5 կմ: Ամեն օր դրանով օգտվում է շուրջ 4 միլիոն մարդ, իսկ գնացքների շարժման առավելագույն արագությունը հասնում է ժամում 90 կիլոմետրի: