Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1151, մահվան՝ 20 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 272 356 է, մահվան դեպքերինը՝ 6776
ՀասարակությունՀայաստանում հոկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1151 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 272 356-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5549 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հոկտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1227 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6776-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 714 է, ընդհանուր առողջացածներինը՝ 248 267, փաստացի բուժվողները 17 313 են: Մեկ օրում արվել է 7801 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 805 317 թեստավորում: