Ամերիկացին դատական հայց է ներկայացրել 37 տարի սխալմամբ բանտում անցկացնելու համար
ԱշխարհՖլորիդայի բնակիչը, որը 37 տարվա ազատազրկումից հետո արդարացվել էր 1983 թ. կատարված բռնաբարության և սպանության համար, դատի է տվել իր սխալ դատվածության և նախնական մահապատժի վճռի համար, գրում է The Guardian-ը:
56-ամյա Ռոբերտ Դյուբուազն ազատ է արձակվել անցյալ տարվա օգոստոսին այն բանից հետո, երբ ի վերջո ԴՆԹ անալիզի շնորհիվ ապացուցվել է, որ նա անմեղ է Տամպայում 19-ամյա Բարբարա Գրամսի բռնաբարության և սպանության համար:
Այժմ տղամարդը դատական հայց է ներկայացրել իր սխալ դատավճռում ներգրավված անձանց դեմ:
Հրատարակության տվյալներով՝ 1983 թվականին 19-ամյա ամերիկուհու սպանության համար պատիժը կրող տղամարդը դաշնային հայց է ներկայացրել երեք նախկին հետախույզների, ոստիկանության նախկին սերժանտի և դատական բժշկի դեմ: Հայցի տեքստում նշվում է, որ Դյուբուազի դեմ դավադրություն է իրականացվել՝ նրա դեմ ապացույցներ սարքելու նպատակով: