Lexus-ը վթարի է ենթարկվել․ տուժածների թվում է 4-ամյա երեխա
ՀասարակությունՇամշյանի հաղորդմամբ՝ այսօր` օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 11: 30-ի սահմաններում Գորիս քաղաքի Նարեկացի 4-րդ փողոցի բնակիչ, 44-ամյա Վարդան Սինանյանը իր վարած Lexus մակնիշի 21 ԼՍ 544 համարանիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի միջպետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ դեպի Գետափ գյուղ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ժայռաբեկորներին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, վարորդի համաքաղաքացիներ, 4-ամյա Դավիթ Սինանյանը , 45-ամյա Նորայր Հակոբջանյանը, 36-ամյա Անուշիկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: