Հայերեն


«Չի կարելի․․․». պարզաբանում է քահանան

Հասարակություն

Հարցազրույց Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ

– Տեր Հայր, Սուրբ Ծնունդը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ: Ի՞նչ է Ճրագալույցի Ս. Պատարագը:

– Տարվա մեջ երկու անգամ՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին, լինում է նախատոնակ՝ Ճրագալույցի Ս. Պատարագ: Քանի որ Քրիստոսի ծնունդը գիշերը եղավ, հունվարի 5-ի երեկոյան մենք սկսում ենք Քրիստոսի ծննդյան տոնակատարությունները, և քանի որ տաղավար տոն է, ու հոգևոր իմաստով Քրիստոսի ծնունդն ու Սուրբ Հարությունը մեր քրիստոնեական գիտակցության և քրիստոնեական վարդապետության մեջ ամենակարևոր խորհուրդներն են մեր փրկության համար, հետևաբար, մենք տոնը սկսում ենք պատարագի խորհրդով: Պատարագը երեկոյան է մատուցվում, և ճրագներ ենք վառում, որպեսզի լուսավորվի եկեղեցին. «ճրագալույց» բառը ստուգաբանորեն գալիս է նաև այստեղից:

– Ճրագալույցի պատարագից հետո ինչո՞ւ են մարդիկ ճրագներ տանում իրենց տները, դա ի՞նչ խորհուրդ ունի, որոշ մարդիկ ասում են, որ սնահավատություն է, կրակի պաշտամունք է:

– Սնահավատության հարց չկա այդտեղ. դա ոչ թե կրակի պաշտամունքի, այլ լույսի խորհուրդն է: Այդ ճրագներով մարդիկ լույսը տանում են իրենց տուն՝ ի նշան աստվածային լույսի՝ այն հավատքով, որ այդ լույսը պետք է առաջնորդի իրենց առաքինի կյանքը, իրենց քրիստոնեական գիտակցությունը՝ գործնականում դրսևորելու: Եվ հենց Քրիստոսի լույսի շուրջ է համախմբվում ընտանիքը, երբ մարդիկ լույսը տանում են իրենց տուն:

– Հունվարի 6-ին տեղի է ունենում ջրօրհնեքի արարողություն. ի՞նչ է այն խորհրդանշում:

– Սուրբ Ծնունդը մենք նաև կոչում ենք Աստվածհայտնություն, այսինքն՝ Քրիստոսի ծնունդով՝ Աստված հայտնվեց աշխարհին: Բացի այդ, ըստ եկեղեցու սրբազան ավանդության՝ Քրիստոս 30 տարի հետո իր ծննդյան օրը մկրտվեց Հորդանան գետում: Այսինքն՝ հունվարի 6-ը նաև Քրիստոսի մկրտության օրն է: Այս տեղեկությունը, ըստ ավանդության՝ Հովսեփ Աստվածահայրն է փոխանցել Հակոբոս Տեառնեղբորը, այստեղից էլ այս ավանդույթը փոխանցվել է մեզ, ու եկեղեցին պահպանում է մինչև օրս: Այսինքն՝ հունվարի 6-ին մենք տոնում ենք ինչպես՝ Քրիստոսի ծնունդը՝ որպես առաջին Աստվածհայտնություն, այնպես էլ՝ Քրիստոսի մկրտությունը՝ որպես երկրորդ Աստվածհայտնություն:

Մկրտության ժամանակ էլ Աստված հայտնվեց մարդկանց. երբ Քրիստոսը մկրտվում էր Հորդանան գետում, երկնքից Հայր Աստծո ձայնը լսվեց, որ դա է իր սիրելի որդին, և Սուրբ Հոգին, որ աղավնակերպ իջավ, այսինքն՝ Սուրբ Երրորդության ներկայության խորհուրդն է այստեղ պատկերվում, որը նաև Աստվածհայտնության դրսևորումն է: Հետևաբար՝ ջրօրհնեքը կատարվում է նաև հենց այս խորհրդով՝ ի նշան Քրիստոսի մկրտության, և այդ ջուրը, որ բաշխվում է մարդկանց, այն ջուրն է խորհրդանշում, որի մեջ մկրտվեց Քրիստոսը:

– Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն. ինչպե՞ս է այն կատարվում:

– Եկեղեցու ավանդույթի համաձայն՝ տնօրհնեքներ կատարվում են բոլոր 5 տաղավար տոներից հետո, բայց տնօրհնեք կատարվում է՝ անկախ նրանից՝ տաղավար տոն է, թե ոչ: Եթե մարդիկ տանն ունեն որոշակի անհանգստություններ, կամ մարդն ունի ցանկություն, որպեսզի իր տունն օրհնվի, ցանկացած պահի կարող է քահանա հրավիրել: Տեխնիկապես դա կատարվում է հետևյալ կերպ. մարդիկ դիմում են իրենց համայնքի հոգևորականին, պայմանավորվում նրա հետ, որ այցելի իրենց՝ տունն օրհնելու: Թեև մեր եկեղեցիներում արդեն կա հաստատված ավանդույթ, որ ծխական համայնքի անդամներին հոգևորականներն արդեն իրենք են այցելում՝ առանց հատուկ հրավերի սպասելու: Տնօրհնեքի համար անհրաժեշտ է աղ, հաց, ջուր, որոնք և օրհնում է հոգևորականը:

– Տեր Հայր, շատերը Սուրբ Ծնունդն անվանում են Փոքր Զատիկ, ինչը եկեղեցին չի ընդունում. որտեղի՞ց է գալիս այդ անվանումը:

– Սուրբ Ծնունդը չի կարելի է անվանել Փոքր Զատիկ. Սուրբ Ծնունդը ոչ մի կապ չունի Զատկի տոնի հետ: Մենք ունենք մեկ Զատիկ, որը Քրիստոսի Հարության տոնն է, և ունենք Սուրբ Ծնունդ: Դա ավելի շատ սովետական շրջանից մնացած սխալ ավանդույթ է: Սովետական շրջանում Զատիկն ասոցիացվում էր ննջեցյալներին այցելելու, պահք պահելու և պահքից դուրս գալու, ճրագը տուն տանելու հետ, որոնք երկու դեպքում էլ կան: Այսինքն՝ այս երկու տոներն իրենց ծիսակարգերով ընդհանրություններ ունեն, և երևի թե պատճառը դա է, որ մարդիկ շատ հաճախ թյուրիմացաբար նույն անունով էլ կոչում են:

Ինչպես նշեցի՝ այս տոներն ասոցիացվում էին նաև ննջեցյալներին այցելելու հետ, բայց ննջեցյալներին կարելի է այցելել միայն տաղավար տոներին հաջորդող Մեռելոցներին, ու կապ չունի՝ նո՞ր ննջեցյալ է, թե՞ հին:

Երբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա Հովսեփյան
Ամենադիտված