Հայերեն

«Մոսկվան երբեք չի օգնելու Հայաստանին»․ ռուս մեկնաբան

Աշխարհ

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինմանը, ընդհանրապես ՀԱՊԿ-ի էությանն ու նշանակությանը և Ղարաբաղյան հակամարտությանը այս համատեքստում:

 

– Պարոն Դուբնով, ինչո՞վ է, Ձեր կարծիքով, պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությունը: Մոսկվան այդպիսով որոշեց վերջապես լուծե՞լ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, քանի որ ոչ մի կերպ չէր հաջողվում անդամ-պետությունների հետ համաձայնեցնել ռոտացիայի սկզբունքով Հայաստանի ներկայացուցչի նշանակումը այդ պաշտոնում:

– Ի սկզբանե պարզ էին պատճառները, թե ինչու Մոսկվան չի ցանկանում այդ պաշտոնում նշանակել հայ զինվորականի, և որ Մոսկվան անպայման մի բան կմտածի: Դավադրության տեսության որոշ կողմնակիցներ ենթադրում էին, որ Լուկաշենկոյի հետ որոշակի պայմանավորվածություն է եղել այդ հարցի կապակցությամբ, և այդ ամենը խաղարկվել է գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ զինվորականի նշանակումը ձախողելու նպատակով, բայց ես չեմ կարծում, որ իրականում այդպես է եղել: Ըստ իս՝ Մոսկվայում ինչ-որ դրական բան գտան Լուկաշենկոյի դեմարշի մեջ և հաճույքով օգտվեցին դրանից: Բորդյուժայի հայտարարությունը, որում նա արտաբերեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառակապակցությունը, կարծում եմ, գյուղական մակարդակի ինտրիգ էր, հայկական կողմին հաճոյանալու փորձ, բայց չգիտեմ՝ որքանով դա հաջողվեց: Դա շատ բնորոշ պատմություն է այս խնդրի համար, որովհետև ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալու կողմնակիցները, կարծես, փորձում են չմեկնաբանել դա, իսկ Ռուսաստանի հետ խորը ինտեգրման հակառակորդները հայտնվեցին երկակի վիճակում, քանի որ, մի կողմից, ընդհանրապես դեմ են ՀԱՊԿ-ին, իսկ մյուս կողմից՝ շատ են նեղացել, որ ՀԱՊԿ-ում հայի չեն նշանակել: Այդ հակասականությունը շատ բնորոշ է Հայաստանի ընդդիմության այդ հատվածին:

– Իսկ ընդհանրապես, այս հանգամանքը չի՞ ազդի ՀԱՊԿ-ի հեղինակության վրա, եթե այն, իհարկե, կա, որովհետև անդամ-պետություններից մի քանիսն ունեն տրամագծորեն իրար հակադիր շահեր և չեն կարողանում համաձայնության գալ տարրական հարցի շուրջ: Ինչպե՞ս է շարունակելու այս կազմակերպությունը իր հետագա գործունեությունը՝ որպես հավաքական անվտանգության համակարգ:

– Չէ, իսկ ի՞նչ է եղել, կշարունակենք հետևել անչափ հետաքրքրաշարժ մի մրցավազքի, թե ո՞րն է ավելի անիմաստ, ՀԱՊԿ-ը, թե՞ ԵվրԱզԵս-ը: Այդ մրցավազքը շատ երկար է տևելու ու շատ հետաքրքիր լինելու՝ անկանխատեսելի արդյունքներով:

– Սեմերիկովը ժամանակավոր կմնա գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե՞ կշարունակի պաշտոնավարել, և այդ հարցն ընդհանրապես կփակվի:

– Դրանք նեղ հիմնարկային հարցեր են: Հիմնարկի տեսանկյունից, կարծում եմ, Մոսկվային ձեռնտու է որքան հնարավոր է շատ պահել Սեմերիկովին գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի կարգավիճակում, որովհետև նրա վերջնական նշանակումը ՀԱՊԿ-ի պետի պաշտոնում կլինի ռոտացիայի սկզբունքի խախտման չափազանց ճչացող փաստ, իսկ պաշտոնակատարը շատ ավելի հարմար է: Մյուս կողմից, կարծում եմ, որ Մոսկվան հնարավորինս, առավելագույնս կձգձգի հայաստանցի ներկայացուցչի նշանակումը: Եթե պետք լինի՝ Հայաստանի ղեկավարությանը կտան անհրաժեշտ բացատրություններ, հայկական կողմը կհասկանա և կբավարարվի, և դա այնքան էլ դժվար չէ, որովհետև Հայաստանի իշխանությունը հեշտությամբ կհասկանա, իսկ ընդդիմությունը հեշտությամբ կսովորի ծաղրել դա:

– Ադրբեջանական լրատվամիջոցներն անմիջապես սկսեցին օգտագործել Բորդյուժայի փոխարինումը Ադրբեջանի քարոզչության համար, թե Բորդյուժային պաշտոնանկ են արել, պատժել են, որովհետև նա ասել է՝ ԼՂՀ, ճանաչել է Լեռնային Ղարաբաղը: Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

– Ոչ, ոչ, կարծում եմ՝ պատճառն այն է, ինչ նշեցի վերևում: Սա եռակողմ գավառական ինտրիգ է՝ գավառական թատրոնի սյուժեով: Ադրբեջանին առայժմ տվեցին ՀԱՊԿ-ի պետի պաշտոնում հայ զինվորականին չնշանակելու բոնուս, Երևանին ինչ-որ չափով փոխհատուցեցին դա Բորդյուժայի արտասովոր հայտարարությամբ, որը բացարձակապես որևէ ռիսկի չէր դիմում, քանի որ այսպես թե այնպես հեռանում էր իր պաշտոնից, և Բորդյուժայի հայտարարությունը իր հեռանալու փաթեթի մի մասն էր:

– Բայց չէ՞ որ դա ոչ թե Բորդյուժան էր ասում, այլ Մոսկվան, այդպես չէ՞: Եթե այո, ապա դա ի՞նչ ուղերձ էր, զգուշացո՞ւմ էր Ադրբեջանին:

– Ոչ, ոչ, Ադրբեջանը այստեղ ընդհանրապես կապ չունի: Դա փոքրիկ սփոփանք էր Հայաստանին ՀԱՊԿ-ի պաշտոնը չստանալու համար:

– Դուք նախորդ հարցազրույցներում շատ հաճախ նշում էիք, որ Մոսկվան երբեմն Երևանի՝ Հայաստանի ղեկավարության շուրթերով ասում է այն, ինչ ինքը չի ուզում ասել ՀԱՊԿ-ի կամ ԵՏՄ-ի մյուս գործընկերներին: Սա՞ է Հայաստանի նշանակությունը կամ դերը այս համատեքստում, որ Հայաստանը օգնում է Մոսկվային պահպանել ՀԱՊԿ-ի հեղինակությունը կամ կարգավորել հարաբերությունները մյուս երկրների հետ:

– Չեմ կարծում, թե Հայաստանը օգնում է Մոսկվային կարգավորել ինչ-որ հարաբերություններ: Ցավոք, Հայաստանին տրված չէ միջնորդի դեր կամ մասնակցի, որի լիազորությունները դուրս են գալիս սեփական երկրի սահմաններից: Բայց կարծում եմ, որ Հայաստանի անդամակցությունը բոլոր այդ կազմակերպություններին բացարձակապես պարտադիր է և սկզբունքային, որովհետև եթե Հայաստանը չլինի այդ կառույցներում, դա սկանդալ կլինի:

– Այդ դեպքում ինչպե՞ս պիտի գործի Երևանը, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի այդ կառույցների շրջանակներում՝ իր շահերն առաջ տանելու իմաստով:

– Ես, իհարկե, դժվարանում եմ խորհուրդ տալու հարցում, բայց կարծում եմ, որ ամենաճիշտն այն կլինի, որ Երևանը գիտակցի իրականությունը և հրաժարվի պատրանքներից: Սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպից հետո միակ սփոփիչ փաստը գուցե այն էր, որ Երևանը սկսեց ավելի քիչ պատրանքներ տածել Ռուսաստանի մասնակցության և աջակցության մասին, քան ապրիլին էր:

– ՀԱՊԿ-ը, իսկ իրականում Մոսկվան, ճի՞շտ է՝ հասցեական գնահատական չտվեց, բայց հայտարարեց, որ դրանք սադրիչ գործողություններ են ՀՀ տարածքում:

– Այո, դա հայ զինվորական չնշանակման, Բորդյուժայի հեռանալու և այլնի միևնույն փաթեթի մի մասն էր: Չեմ կարծում, որ արժի այդ բառերը ընդունել՝ որպես գործողություն: Մոսկվան երբեք չի օգնելու Հայաստանին Ադրբեջանի հետ իր հակամարտության մեջ, եթե, իհարկե, խիստ ճակատագրական ինչ-որ բան տեղի չունենա Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, օրինակ՝ Ադրբեջանը պատահաբար ռուսական ինքնաթիռ խփի կամ նման մի բան լինի:

– Այսինքն՝ այդ հայտարարությունը չի՞ զսպի Ադրբեջանի գործողությունները Հայաստանի դեմ:

– Ոչ, կարծում եմ՝ միակ բանը, որ կարող է իրեն թույլ տալ Երևանը այս իրավիճակում, ավելորդ պատրանքներ չտածելն է և դա իր բնակչությանը ադեկվատ ձևով բացատրելը, և ի դեպ, հայ հանրությունը այնքան էլ հակված չի հավատալու այդ պատրանքներին:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված