Հայերեն


Հայաստանցիները չեն ուզում պատվաստվել, քանզի չկա վստահություն․ դժվար է վստահել իշխանությանը, որը բազմաթիվ օրեր ստել է՝ պատերազմի նման լուրջ թեմայի շուրջ․ Լիլիթ Բլեյան

Հասարակություն

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Լիլիթ Բլեյանը հոդված է գրել, որում անդրադառնում է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին։ Հոդվածը կարող եք կարդալ ստորև։

Ո՞ւմ շունն է, ի վերջո, սա

Ես բժիշկ չեմ։ Բժշկագիտության, առողջապահության ու քովիդի մասին բոլոր տեղեկություններս ստանում եմ օտարալեզու մամուլից, հասանելի գիտական հոդվածներից ու բժիշկների հետ զրույցներից։ Բայց անցյալ տարվանից սկսած՝ ես իմ «չաթերով» ու հեռախոսով «հետևել եմ» երևի երկու տասնյակ քովիդ հիվանդի, նրանց «բուժում նշանակել», տարել երկարատև հոգեբանական զրույցներ, զգուշացրել՝ ինչին ուշադրություն դարձնել և այլն, և այլն։ Իրականում, իհարկե, այս ամենը ես արել եմ որպես միջանկյալ օղակ՝ հիվանդների ու իմ ծանոթ բժշկուհու միջև, քանի որ վերջինս պարզապես ֆիզիկապես չէր հասցնի ողջ ընթացքին հետևել ու տալիս էր միայն հիմնական ցուցումները։ Ես դարձել եմ այդպիսի մի վիրտուալ կամավոր բուժքույր, ու ստիպված՝ սկսել եմ ուսումնասիրել «պացիենտներիս» բուժման ընթացքը, հիմնական գանգատները, հոգեբանական փուլերը, որոնց միջով նրանք անցնում են, խնդիրները, որոնց բախվում են, արդյունքում՝ որոշ բաներ եմ հասկացել քովիդի ու հայաստանցու այսօրվա հարաբերությունների մասին։

Կարելի է երկար բացատրել, թե ինչու հայաստանցիները չեն ուզում պատվաստվել։ Կարելի է՝ նաև միայն մեկ բառով՝ անվստահություն։ Դժվար է, իհարկե, վստահել իշխանությանը, որը բազմաթիվ օրեր ստել է՝ պատերազմի նման լուրջ թեմայի շուրջ։ Սակայն չէ՞ որ նույն հասարակությունը մի քանի հարյուր հազար քվե տվեց այդ նույն իշխանությանը։ Ուրեմն ինչո՞ւ այդ հարյուր հազարներն այս հարցում այդքան դժվար են վստահում իրենց ընտրյալներին։ Գուցե քովիդի դեպքում չե՞ն աշխատում ընտրությունների ժամանակ գործադրված մանիպուլյացիոն մեխանիզմները։ Գուցե պատճառներն ավելի խո՞րն են։ Փորձենք հասկանալ։

Ովքե՞ր են խոսում քովիդի մասին

Քովիդի ու պատվաստման մասին մարդկանց հետ այսօր խոսում են բոլորը՝ բախտագուշակներից մինչև ոստիկաններ։ Յութուբյան ու ֆեյսբուքյան չարագուշակ հմայախոսները բազմամիլիոն լսարան ունեն, աշխարհի բոլոր էկրանների միջից մարդկանց պատմում են, թե ի՛նչ վտանգ է սպառնում իրենց առողջությանը, եթե հանկարծ պատվաստվեն․ խոսում են պարզ, Էլլոչկա Լյուդոյեդկայի բառաքանակով, գրավում են սրտերը, ժողովրդական բանահյուսությունը նրանց «ասում են»-ը տարածում է տնետուն։

Իսկ որտեղի՞ց են լսում մարդիկ պատվաստման օգուտների մասին - պաշտոնական կաբինետներից, որոնք վաղուց հավատ չեն ներշնչում, պաշտոնական տեքստերից կամ կառավարական մուննաթի օլիմպիական բարձունքից։ Բժիշկներն անհամերաշխ են այս հարցում (շատերն անգամ կտրուկ հակավակցինիստ են), իշխանությունը չունի հանրության առաջադեմ, պոպուլյար դեմքերի աջակցությունը, ընդդիմությունը չի խոսում իր ընտրողների հետ այս թեմայով, և քովիդի դեմ ու հանուն պատվաստման պայքարը դարձել է միայն իշխանության գործը։ Դա վատ է, բայց դա այդպես է․ քովիդի դեմ պայքարը վերածվել է իշխանությունների հանդեպ վստահության լատենտ հանրաքվեի։ Իշխանությունն էլ, չունենալով որևէ լուրջ ոլորտի կառավարման որակ ու հմտություն, այդ պայքարը վերածել է անտաղանդ բյուրոկրատիայի և գոռգոռոցի։ 

Որտե՞ղ ու ինչպե՞ս են խոսում քովիդի մասին

Ես պատահական ընտրություն արեցի ու զանգեցի տարբեր խոշոր  պետական կրթական հաստատություններում աշխատող երկու ընկերոջ։ Վերջին ամիսների ընթացքում, հարցրի, ձեզ մոտ եկե՞լ են արդյոք առողջապահության մասնագետներ՝ զրուցելու կոլեկտիվի և ուսանողների հետ (հազարավոր մարդկանց մասին է խոսքը), պատմելու քովիդի վտանգների ու պատվաստման օգուտների, քովիդով հիվանդների խնամքի, անհրաժեշտ քայլերի և այլ նման հարցերի մասին։ Գուցե ներկայացրել են երկրում այսօր առկա պատվաստանյութերը, լսել են մարդկանց հարցերը, անհանգստությունները, փարատել են կասկածները։ Ընկերներիս քմծիծաղից հետո հասկացա, որ իմաստ չունի նույն հարցով անհանգստացնել մյուս խոշոր՝ պետական ու մասնավոր հիմնարկներում աշխատող ծանոթներիս։ Այդ պահին ինձ համար պարզ դարձավ, թե ինչո՛ւ են այդ նույն հիմնարկներում մարդիկ այս օրերին կուտակվում (կուտակվու՛մ․․․) հրավիրված լաբորատորիաների աշխատակիցների դռան մոտ՝ ժամերով սպասելով էժան ու ձևական թեստավորման իրենց հերթին։ Քանի՞ նորավարակ կհայտնվի այդ հերթում, կամ քանի՞սը պետական աշխատանքից դուրս գալու դիմում կգրի՝ այդ ամենից զերծ մնալու համար, վիճակագրությունը չի ճշտի, ինչպես չի ճշտում բազմաթիվ այլ՝ քովիդին առնչվող թվեր։ Ու այդպես պիտի լինի ամիսը երկու անգամ՝ ի վնաս պատվաստման և ի բարօրություն մասնավոր լաբորատորիաների։

Քովիդի դեմ պայքարը միայն պատվաստումը չէ

Ցանկացած խնդիր իրոք լուծելու առաջին պայմանը նախ այդ խնդիրն իրոք տեսնելն է։ Կոսմետիկ միջոցներով վարակը կանգնեցնել հնարավոր չէ, դա պետք է վաղուց հասկացած լինեինք։ Մարդիկ վարակվում և հիվանդանում են, ուրեմն պետք է նախ՝ էնպես անել, որ նրանք չվարակվեն, իսկ հետո՝ որ բուժվեն։ Այնտեղ, որտեղ մարդիկ հիմնականում վարակվում են՝ մարդաշատ վայրերում, մեծ կոլեկտիվներում, խիտ տրանսպորտում, ծնունդ-հարսանիքներում - այս բոլոր վայրերի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ պետք է տեղերում միջոցներ ձեռնարկվեն․ սա այնքան պարզ էր թվում։ Տեսե՞լ եք, որ առավոտից իրիկուն քարոզեն՝ բաց անել լուսամուտները, օդափոխել տարածքները, բաց պահել հնարավոր բոլոր դռները, որ մարդկանց ելումուտը հնարավորինս նոսրանա։ Քթի տակ դրված ձևական դիմակները ստուգել՝ դա՝ սիրով (դիմակներ, որոնք հաջորդ րոպեին հանվելու են), համերգասրահներում, հիմնարկներում փակել բոլոր մուտքերը՝ թողնելով միայն մեկը, որ մարդիկ ելումուտի ժամանակ կուտակվեն՝ դա էլ մեծ սիրով, բայց պարզ օդափոխության ապահովում, անգամ՝ բուժհիմնարկներում, այդպես էլ հնարավոր չեղավ կազմակերպել մեկուկես տարում։

Բուժհիմնարկներում՝ քովիդ հիվանդներ ընդունող, բուժումը հաճախ բոլորովին տարբեր պրոտոկոլներով է արվում․ ուսումնասիրվո՞ւմ է արդյոք, կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, թե բուժման ո՛ր մեթոդներն են արդյունավետ, որտե՛ղ են մահերն ավելի շատ․ արվո՞ւմ են արդյոք հետևություններ, ազդո՞ւմ է այդ ամենը հետագա ընթացքի վրա, փոխվու՞մ է որևէ բան այդ բուժհիմնարկներում։ Ընթացիկ վիճակագրությունը ընթացիկ բուժման մեթոդների վրա ազդո՞ւմ է։

Կա՞ որևէ պարզ ուղեցույց՝ հասարակ մահկանացուների համար, որոնք իրենց հանկարծ վատ են զգում․ տեսե՞լ եք ամեն տեղ կախված հուշումներ՝ ի՞նչ անի մարդը և ի՞նչ չանի, ինչի՞ց խուսափի։ Շատերը բուժվում են տանը, շատերը վախենում են բուժհիմնարկներից. գուցե պետք է ընդունել այդ փաստն ու խոսել մարդկանց հետ՝ նրանց ապահովելով գոնե անհրաժեշտ մինիմալ տեղեկատվությամբ։ Իմունիտետի բարձրացման համար ի՞նչ է պետք անել, քովիդի ավելի թեթև ընթացքի համար գուցե կա՞ հատուկ վիտամինային պրոֆիլակտիկա, այդ մասին մարդկանց հետ որևէ մեկը խոսե՞լ է։ Ի վերջո, թիվ մեկ խնդիրը մարդկանց առողջությունն է, այդպե՞ս է։ Ապաքինվածների հետ աշխատանք տարվո՞ւմ է՝ այսպես կոչված պոստ-քովիդի մասով, դրանց թվում հաճախ լուրջ բարդություններ կան, որոնք հնարավոր էր ժամանակին կանխել։ 14 օրն անցնելուց հետո այդ մարդն այլևս մեզ չի՞ հետաքրքրում։ Քովիդ հիվանդներից շատերը հոգեբանական լուրջ խնդիրներ են ունենում, փուլեր են անցնում, որոնք շատ նման են իրար. այդ թեմայով մեզ մոտ զբաղվու՞մ են։ 

Հարցերի ցանկը երկար է, իսկ պատասխանները քիչ թե շատ ակտիվ հայաստանցիները փնտրում են ֆեյսբուքյան «քովիդ-խմբերում»․ սոցցանցերն էլ, փաստորեն, ունեն ահագին օգտակար կողմեր։  

Ո՞ւմ շունն է սա

Դժվար է՝ կիսված, բզկտված հասարակությանը տրամադրել ընդհանուր թշնամու դեմ պայքարի։ Մի թշնամու դեմ ամիսներ առաջ համախմբված և դաժանորեն խաբված հասարակությանը դժվար է նորից համոզել՝ լինել միասնական, գիտակցել վտանգը։ Դժվար է այսօր մարդկանց հետ խոսել հիվանդների ու թույլերի մահվան մասին․ նրանք տեսել են երիտասարդների ու առողջների հազարավոր մահեր՝ ընդամենը 44 օրում։ Մահն այսօր ծեծված, թափառական շան պես պտտվում է մեր աչքի առաջ․ նա էլ ո՛չ մեկի շունը չէ։ Մենք բթացրել ու բթացնում ենք մահվան, կորստի ցավը, որ կարողանանք շարունակել ապրել, և ուրեմն՝ բթացնում ու մերժում ենք նաև մահվան վախը։

Զարմացած ստատուսներ են ամենուր՝ ա՜խ, մարդիկ կորցրել են ինքնապահպանման բնազդը։ Այո, կորցրել ենք։ Մենք պիտի վերագտնենք մահվան վախը, իսկ դրա համար կյանքի իմաստն ու ապրելու նպատակը պիտի վերագտնենք։ Սա ձեզ շատ փիլիսոփայակա՞ն թվաց․ վստահեցնում եմ, մեր դեպքում սա քովիդի դեմ պայքարի ամենակարևոր ու գործնական ուղեցույցն է։

Ամփոփելով՝ հանրության հետ ճիշտ աշխատանքի ու վարակի դեմ հաջող պայքարի (մեկը մյուսով է պայմանավորված) մի քանի առանցքային կետ.

1. Մարդկանց համար ապահովել պատվաստանյութի ընտրության իրավունք, բացատրել տարբերությունները

2. Ամբողջական կոլեկտիվներ հրաժարվում են պատվաստումից. աշխատել այդ լայն, կարևոր խմբերի հետ, թույլ չտալ, որ մարդիկ իրենք իրենց խաբեն ձևական, կասկածելի որակի խմբակային թեստավորմամբ, գտնել ճիշտ մոտեցումներ. սպառնալիքով վիրուս չես վերացնի

3. Հանրային տրանսպորտի անլուծելի հարցին վերջապես լուծումներ գտնել

4. Հասկանալ սխալ բուժման հետևանքով ծանր ընթացք ստացող դեպքերի հիմնական պատճառները, անել հետևություններ. տարբեր դիտարկումներով՝ սխալ բուժման խնդիրը մեզ մոտ կրում է զանգվածային բնույթ, և ծանր դեպքերի որոշակի տոկոս հենց դրանով կարելի է բացատրել։ Պետք է բաց կերպով խոսել այդ սխալների մասին՝ բժշկական հաղորդումներով, ֆեյսբուքյան եթերներով և այլն. բոլորը չէ, որ ունեն գրագետ բժիշկ ծանոթներ, որոնց ամեն պահի կարող են գրել կամ զանգել իրենց տանջող հարցերով։  

5. Հանրության հետ գտնել հաղորդակցության ճիշտ ձև՝ պաշտոնական տեքստերից, սպառնալիքներից և մուննաթից դուրս։ Այդ նպատակով փորձել ստանալ պոպուլյար տարբեր դեմքերի աջակցությունը՝ անկախ քաղաքական հայացքներից. քովիդի դեմ պայքարը դարձնել իրոք ընդհանուր խնդիր։

6. Խոսել, խոսել, խոսել մարդկանց հետ. հասկանալ՝ որո՞նք են պատվաստման հետ կապված հիմնական անհանգստությունները, խոսել առանց արհամարհանքի, լուրջ ընդունել մարդկանց կասկածները, չվիրավորել, պատասխանել բոլոր հարցերին, թույլ չտալ, որ այս հարցում բարիկադները խորանան։

7. Քովիդից ապաքինվածները ԵՄ բազմաթիվ երկրներում պատվաստման միայն մեկ դոզա են ստանում՝ լիարժեք QR կոդի տրամադրմամբ։ Հաշվի առնելով մեզ մոտ ապաքինվածների՝ արդեն բավականին մեծ թիվը՝ մարդկանց կարելի է նաև դրանով խրախուսել՝ առնվազն մեկ դոզա ստանալու, ինչը քովիդ տարածների մոտ բավականին լավ իմունախթանիչ էֆեկտ է ունենում, ըստ մասնագետների։ Անհասկանալի է, թե ինչու մեզ մոտ դա չի արվում։

8. Գիտակցել, որ սա ամենևին միայն առողջապահական ոլորտի խնդիրը չէ, սա պետական ու բազմաոլորտ քաղաքականություն է ենթադրում, և «կոտրել» միայն մեկ ոլորտի գլխին՝ կլիներ հերթական քովիդ-ինքնախաբեությունը։

ՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է«Դժոխք փակ դռների հետևում». ի՞նչ էր թաքցնում Օդրի Հեփբըրնը Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվորԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Սկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է ԹրամփինԵրևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվելԱդրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբԱրևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համար Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ)Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Միրզոյանն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջՀենց Իրանն է պայմաններ սահմանում պատերազմի ավարտի համար․ Իրանի ԶՈւ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի լուրերին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. ԹրամփԱռաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում. «Ուժեղ Հայաստան»Զատկի միտումներ 2026-ին. Ինչպես զարդարել տունը և սեղանը գարնանային ոճով Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. Իվետա ՏոնոյանՓեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմները Փաշինյանի ֆեյք աջակիցներըՎանաձորցիները սոցիալական հարցերով զրույցի բռնվեցին Հայաքվե միավորման սոցիալական հարցերով պատասխանատու Կամենդատյանի հետ«ՀայաՔվե»-ի մեծ թիմը ՎանաձորումDolce & Gabbana-ն վերանայում է պարտքը՝ շքեղության անկման և Իրանի հետ պատերազմի ֆոնին Փաշինյանը թողեց Արցախը պատանդ՝ շրջափակման մեջ․ Ավետիք ՉալաբյանՊահանջում ենք կառավարությունից անհապաղ սկսել համապետական սկրինինգային ծրագրեր․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում` Թատերական 8/1 հասցեումՔաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրազդանում հանդիպում են քաղաքացիների հետ և պատասխանում նրանց հուզող հարցերինՄենք կբերենք ուժեղ խաղաղություն՝ առանց նոր զիջումների. մենք այլևս թույլ չենք լինի. Միքայել ԴարբինյանՈւկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտում Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnրԻրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ 25 մլն դոլար Սամվել Կարապետյանի կողմից՝ Վեհարանի վերակառուցման և հանդիսությունների սրահի կառուցման համարՓոքրիկ կանգառ ԿեչառիսումԵղանակը կփոխվի «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. Թրամփ Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռազմական ոլորտում Իշխանության հերթական ձախողումը դատարանում Երկրաշարժ Հայաստանում Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար «Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան ԶՊՄԿ-ն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերը
Ամենադիտված