Բոլոր երկրների ընդհանուր պետական պարտքը հասել է 88 տրիլիոն դոլարի. Արժույթի միջազգային հիմնադրամ
ՏնտեսությունԲոլոր երկրների ընդհանուր պետական պարտքը հասել է 88 տրիլիոն դոլարի, գրում է kyodonews.net-ը՝ մանրամասնելով, որ այս գնահատականը տվել են Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները:
2021 և 2022 թվականներին ակնկալվում է, որ բոլոր երկրների պետական պարտքը կնվազի տարեկան ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսային կետով, որից հետո այն պետք է կայունանա ՀՆԱ-ի մոտ 97%-ի սահմաններում:
Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել են հիմնադրամի տնտեսագետները, «2020 թվականին համավարակի պատճառով համաշխարհային պարտքը բարձրացել է 14%-ով ՝ հասնելով ռեկորդային 226 տրլն դոլարի»: Այս գումարը ներառում է ինչպես պետական պարտքը, այնպես էլ մասնավոր հատվածի ոչ ֆինանսական պարտքը: