Ալիևն ու Էրդողանը նոյեմբեր 8-ին կմասնակցեն Վարանդայում օդանավակայանի բացման արարողությանը
ԱշխարհԱդրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցեն Բաքվի վերահսկողությանն անցած Վարանդայում օդանավակայանի բացման արարողությանը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, օդանավակայանի գործարկման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։