Հայերեն


Երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է. Սպասել երրորդի՞ն, թե՞ ոչ

Հասարակություն

1in.am

2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի սկսած պատերազմը և ապրիլի 5-ին հաստատված հրադադարը դժվար է ասել, թե որքան կտևի։ Վերջին ամիսներին մերթընդմերթ ակտիվացող և պասիվացող թշնամու գործողությունները պատերազմի դաշտում մեծապես պայմանավորում են արտաքին՝ աշխարհաքաղաքական և ներքին՝ սոցիալ-քաղաքական զարգացումները։ Ամենևին չի բացառվում անգամ, որ երբ այս տողերը հրապարակվեն, Ադրբեջանը կրկին ու հերթական անգամ խախտի հրադադարը: Համենայնդեպս, այդ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն այլևս լիովին բացահայտել է իր անմեղսունակությունը և անկանխատեսելիությունը բոլոր առումներով: Եվ ըստ այդմ՝ առկա հրադադարն անգամ երկարաժամկետ լինելու դեպքում ինքնին չի կարող Հայաստանի և Արցախի համար լինել անվտանգության երաշխիք, եթե չամրագրվի հրադադարի շատ հստակ մեխանիզմների շուրջ պայմանավորվածություններով և պարտավորություններով:

Անգամ նման պարտավորություններն, իհարկե, երաշխիք չեն կարող հանդիսանալ Ալիևի հետ գործ ունենալու դեպքում, սակայն սա նվազագույնն է, որ այժմ հրամայական է Հայաստանի և Արցախի համար: Եվ ուրեմն այստեղ ակնհայտ է, որ կա ահռելի խնդիր դիվանագիտական ճակատում, և երկու հայկական պետությունները պետք է ձեռնամուխ լինեն այդ խնդիրը լուծելուն: Իրավիճակը շատ հստակ է՝ հայկական բանակը ապրիլյան երեք-չորս օրերին, ըստ էության, կանգնեցրել է վերջին երեք-չորս տարիներին ահռելի քանակությամբ սպառազինություն կուտակած հսկա ռազմական մեքենան, որը գերազանցում էր մեզ թե՛ մարդկային թվաքանակի, թե՛ սպառազինության ծավալների առումով: Սակայն մեր՝ առավելապես 18-20 տարեկան պատանիներով ու երիտասարդներով համալրված զինված ուժերը կարողացել են ոչ միայն կանգնեցնել այդ մեքենան, որտեղ մեծ թիվ են կազմում նաև վարձկանները, այլև ըստ էության ստիպել այդ մեքենային հետ գնալ, ընդ որում՝ այնպես ու այնքան, որ քաջարի և խրոխտ Ալիևը ստիպված է գոնե առժամանակ շունչ քաշելու համար գնալ հրադադարի:

Հայկական բանակն արել է իր գործը հերթական անգամ և հերթական անգամ սպասում է, թե ինչ է անելու հայկական դիվանագիտությունը: Ապրիլյան օրերին այդ ուղղությամբ նախանշվեցին մի քանի նշաձողեր, և մնում էր դրանք ամրացնել ու դրանցում սահմանված նպատակներին հասնել: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարեց Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագրի կնքման նախապատրաստության մասին՝ միաժամանակ նշելով, թե չի կարող խոսք լինել որևէ նոր հրադադարի համաձայնագրի մասին, քանի որ կա 1994 թվականի համաձայնագիրը: Ամենայն հավանականությամբ, հայկական կողմի համար այստեղ արժեքը Լեռնային Ղարաբաղի ստորագրությունն է, և եթե նոր հրադադարի համաձայնագրում լիներ նման ստորագրություն, ապա Հայաստանի համար էլ դա սկզբունքորեն կլիներ ընդունելի: Սակայն սա, իհարկե, անկասկած քիչ էր՝ վերադառնալ կամ վերահաստատել 1994 թվականի ստորագրություններն ու պայմանավորվածությունները:

Ադրբեջանը թույլ է տվել խոշոր սադրանք, մեծ հանդգնություն, և եթե ռազմական առումով նրան չի պարտադրվել զուտ ֆիզիկական պարտություն և նոր տարածքային կորուստ՝ իհարկե, մտածելով նաև հայկական զինված ուժերի կյանքերի մասին, ապա դա պետք է փոխհատուցվեր դիվանագիտական դաշտում բանակցային գործընթացում նոր իրավիճակ բերելով, որն անխուսափելիորեն պետք է ենթադրեր Լեռնային Ղարաբաղի որակապես նոր կարգավիճակ, նոր՝ անգամ 1994-ի համաձայնագրի համեմատ: Հայկական դիվանագիտությունը չկարողացավ լուծել այդ խնդիրը, և Լեռնային Ղարաբաղը կարգավորման գործընթացում չստացավ սուբյեկտայնություն, ինչը նշանակում է, որ դիվանագիտությունը հերթական անգամ անհամարժեք գտնվեց զինված ուժերի գործունեությանը և տապալեց նրանց արձանագրած արդյունքները: Իսկ այդ դեպքում կարող ենք չկասկածել, որ շատ շուտով իրադարձությունների զարգացումը կրկին կբերի նրան, որ հայկական զինուժը ստիպված կլինի բավական ծանր գնով կրկին ուղղել դիվանագիտության սխալների և վրիպումների հետևանքները:

Երբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա Հովսեփյան
Ամենադիտված