Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է երկաթուղային կայարանում գտնվող մարդկանց վրա
ՔաղաքականությունՏոկիոյում դանակով զինված տղամարդն այսօր հարձակում է իրականացրել Ուենո երկաթուղային կայարանում հավաքված մարդկանց վրա:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ճապոնական հեռուստաալիքին, առնվազն երկու մարդ է վիրավորվել: Ոստիկանության տվյալներով՝ հարձակում իրականացրած տղամարդը, որը 45 տարեկան է, ձերբակալվել է:
Ներկա պահին իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները: Ըստ առկա տեղեկությունների՝ տղամարդը հանկարծակի հարձակվել է բանկոմատի կողքին կանգնած մարդկանց վրա: