Հրդեհ Երեւանում
ՀասարակությունԵրեւանի բնակարաններից մեկում հունվարի 5-ին հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ահազանգը ստացվել է ժամը 23:50-ի սահմանում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 12 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է 36-րդ բնակարանում, որի հետեւանքով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 62-ամյա Էմիլ Աբրահամյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Բնակարանը պատկանում է Լարետա Աբրահամյանին, իսկ հրդեհի հետ այրվել է հյուրասենյակի կահույքը՝ մասամբ, ջերմահարվել է հեռուստացույցը: