Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր երկրպագուին
LifeԵրգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել ոմն Թիմոթի ՄաքԼանահեի՝ «աստղերի որսորդի», որը նախկինում խնդիրներ ունեցել է օրենքի հետ: Նա մասնակից է եղել բռնություն գործադրելու վերաբերյալ գործի, հայտնում է ivona.bigmir.net-ը:
Լոպեսն անհանգստացած է, որ տղամարդը կարող է վնասել իր մտերիմներին:
Լոպեսի խոսքով՝ տղամարդը առաջին անգամը չէ, որ խախտում է իր անձնական սահմանները, իսկ մի անգամ նույնիսկ ապօրինի ներխուժել է երգչուհու առանձնատան տարածք և հանդիպում պահանջել նրա հետ:
Ոստիկանությունն ընդունել է երգչուհու հայտարարությունը և Թիմոթիին արգելել է Ջեյ Լոյին 100 մետրից մոտ գնալ, նաև ժամանակ անցկացնել նրա տնից և ավտոմեքենայից ոչ հեռու: