Գյումրիում իշխանության թեկնածուն պարտվել է․ առաջատարը «Բալասանյան» դաշինքն է
ՔաղաքականությունՀայաստանի ինը համայնքներում հոկտեմբերի 17_ին ՏԻՄ ընտրություններ էին։
Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր տասը քաղաքական ուժ,և ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` ամենաքիչ մասնակցությունը գրանցվել է Գյումրիում` 11%։
Հայաստանի 2֊րդ քաղաքում իշխանությունը պարտվել է։ Ըստ նախնական հաշվարկների` առաջատարը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի դաշինքն է. «Բալասանյան» դաշինքը ստացել է ձայների 36․58 %֊ը, ՔՊ-ն` 29.56%, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60%, «Ապրելու երկիրը»՝ 5:65%, ՀՀԿ-ն 5․06 %։