Պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը հանգեցնում Է «Քովիդ-19»-ի հիմնամանրէների զարգացմանը. ՄԱԿ
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծիք է հայտնել, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը հանգեցնում Է «Քովիդ-19»-ի հիմնամանրէների զարգացմանը, ինչն էլ ազդում է համաշխարհային տնտեսության վրա:
«Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը թույլ է տալիս «Քովիդ-19»-ի տարբերակներին զարգանալ և կառավարել աշխարհը՝ հանգեցնելով էլ ավելի շատ մահերի և տնտեսական անկման»,-իր թվիթերյան էջում գրել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:
Նրա խոսքով՝ «առանց համակարգված և հավասար մոտեցման չի լինի վարակման դեպքերի կայուն կրճատում ոչ մի երկրում»: