Վերլուծաբանները նշել են՝ որ ընկերություններն են 2022 թվականին գերիշխելու հակակորոնավիրուսային պատվաստանյութի շուկայում
ՏնտեսությունԱմերիկյան Moderna և Pfizer ընկերությունները, ինչպես նաև գերմանական BioNTech-ը գերիշխելու են պատվաստանյութերի շուկայում 2022 թվականին: Ինչպես ներկայացնում է Financial Times-ը՝ մեջբերելով կանխատեսումները բրիտանական Airfinity վերլուծական ընկերության կանխատեսումները, հաջորդ տարի տվյալ ընկերությունների վաճառք ընդհանուր ցուցանիշը կգերազանցի 90 մլրդ դոլարը՝ զարգացող երկրներ մատակարարումների հաշվին:
Փորձագետների տվյալներով՝ հաջորդ տարի BioNTech/Pfizer և Moderna ընկերությունները վերահսկելու են ««Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութերի ոչ չինական շուկայի երեք քառորդը»:
Նշվում է, որ մրցակից ընկերությունները՝ անգլոշվեդական AstraZeneca-ն, ամերիկյան Johnson & Johnson-ը, ռուսական «Սպուտնիկ-V»-ի մշակողները, ինչպես նաև շուկայի նոր մասնակիցները, ինչպես օրինակ՝ ամերիկյան Novavax-ը, 2022 թվականին կզբաղեցնեն շուկայի մնացած հատվածը, որը գնահատվում է 124 մլրդ դոլարի չափով:
«Թվերն աննախադեպ են: Ակնկալում ենք, որ վաճառքի բարձր ցուցանիշները կպահպանվեն նաև հաջորդ տարի»,- նշում են վերլուծաբանները: