Սև ծովում երկու Սու-30 կործանիչ օդ է բարձրացվել ամերիկյան օդանավերին ուղեկցելու համար
ԱշխարհԵրկու ռուսական Սու-30 կործանիչ օդ են բարձրացել՝ ուղեկցելու ԱՄՆ օդուժին պատկանող В-1В ռմբակոծիչն ու երկու KC-135 լիցքավորող օդանավին Սև ծովի օդային տարածքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 19-ին օդային տարածության վերահսկման ռուսական միջոցները Սև ծովի չեզոք ջրային տարածքի վերևում ՌԴ պետական սահմանին մոտեցող օդային թիրախներ են նկատել: Դրանք ճանաչելու և սահմանին խախտում թույլ չտալու համար օդ են բարձրացվել ռուսական կործանիչները:
ՊՆ-ից հայտնել են, որ ՌԴ պետական սահմանից օտարերկրյա ինքնաթիռների շրջվելուց հետո կործանիչները վերադարձել են տեղակայման բազա: