Ալլերը կրկնել է Հոլանդի ռեկորդը Չեմպիոնների լիգայում
ՍպորտՉեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում «Այաքսը» հաղթեց «Բորուսիային»: Հանդիպումը կայացավ Ամստերդամում և ավարտվեց 4-0 հաշվով:
Հաշիվը բացվեց 11-րդ րոպեին․ Մարկո Ռոյսը դարձավ ինքնագոլի հեղինակ: «Այաքսի» երկրորդ գոլը 25-րդ րոպեին խփեց Դեյլի Բլինդը:
Ընդմիջումից հետո Էնթոնին գոլի հեղինակ դարձավ, իսկ վերջնական հաշիվը 72-րդ րոպեին ձևակերպեց Սեբաստիան Ալերը:
Չեմպիոնների լիգայում իր երեք դեբյուտային երեք խաղերում Ալլերը վեց գոլ է խփել՝ դրանով իսկ կրկնելով Էրլինգ Հոլանդի 2019 թվականի ռեկորդը: