Հայերեն


Վճարողին պիտի վարձահատույց լինել առավելագույնս ջանադիր, ինչպես գրին-քարտ չունեցող չարքաշ բոզը

Քաղաքականություն

Սուբորդինացիոն արգելքները չեն աշխատում, եթե «ազգի համար» են անում: Նանարներին ավանդաբար բերում են Մոսկվայից: Ինչ վերաբերվում է քաղաքական ղախպեքին, դրանք ներմուծվում են հիմնականում Լոսից: Լոսից, Գլենդեյլից, Փարիզից: Բերվում են ամռանն ու աշնանը, որ համ «աշխատեն», համ էժան ծիրան ու խաղող ուտեն: Բայց նախընտրական տարին առանձնահատուկ տարի է, խախտվել է կյանքի ռիթմը, եւ վաղ աշնանից սկսվում է քաղաքական պուտանկեքի զանգվածային հայրենադարձությունը Լոսից-մոսից:
Չի կարելի ասել, թե լրբերի հայաստանյան պաշարները սպառվել են․ նախկին գնդապետների, նախկին քարտուղարուհիների (հիմա խմբագիրների), նախկին պահեստապետների (հիմա մինիստրների), ՃՎԶ-ՊՊԶ տիպի կուսակցությունների պետերի պակասություն ամենեւին չկա, բայց դրանց էֆեկտը այն չէ, որովհետեւ գործածված են արդեն զզվելու աստիճան: Համ էլ սրանք կան ու կան ու արդեն ծախս էլ չեն պահանջում: Նաեւ ժամանակն է նախընտրական, եւ նոր կադրեր են պետք, որ լինեն եթե ոչ երկրորդ թարմության (թեեւ ղախպի թարմը ո՞րն է), բայց չլինեն նաեւ պետականամետ մամուլում ամենօրյա գործածության «պերերիվի պուտանկեքի» նման մի մանեթանոց: Այս սեզոնի առանձնահատկությունն այն է, որ լրբերը աննախադեպ գրգռված ու կատաղած են: Բանն այն է, որ թե´ ժամանակն է նախընտրական եւ թե´ այս ձմեռ նրանք ստիպված անց են կացնելու հայրենիքում: Այս ձմեռ նրանց դրսում կեր ու ծածկ տվող չի լինելու: Քաղաքական լրբերի կոլեկտիվ սուտինյորի դերը վերջին տարիներին ստանձնել են երկու «ազգային կուսակցություններ»: 
Մի խոսքով, սուտինյորի պայմանները անկատարելի չեն: Սեզոնին չորս-հինգ հոդված կուսակցական պատի թերթում, ութ-տասը ելույթ խուժան ալիքով։ Ելույթների ու հոդվածների քանակը, եթե ալարում ես, կարող ես կրճատել, բայց մեկ պայմանով․ որ մյուս կեսը իրագործելու ես՝ բերանդ առավելագույնս ճոռթած: Այսինքն, վճարողին պիտի վարձահատույց լինել առավելապես արհեստավարժորեն, պարտաճանաչ ու ջանադիր, ինչպես գրին-քարտ չունեցող չարքաշ բոզը: Դա էլ, անշուշտ, մի կյանք չէ, բայց Հայաստանում ձմեռը անցկացնելուց, ինչ խոսք, որ լավ է: Ձեռի հետ էլ «զբաղվում ես մասնագիտությամբ», մի երկու բերան երգում ես «Ադանայի ողբը»՝ շալախոյի հանգով, նարդու երկու երեսի չափով ոտանավոր ես տպում արեւմտահայ ուղղագրությամբ, պիես ես գրում ինքնագործ թատրոնի համար, նկարում ես խանութպանի կնոջը, որն ընդամենը ներկի փողն է տալիս, բայց նաեւ թույլ է տալիս, որ հայերի շրջանում գլուխ գովաս, որ նկարը ծախել ես քսան հազարով։

Ոնց որ ջահել օրերի Սովետում ապրես: Հացը, լույսը, պլյուս՝ բանանը, կա, կաստյում-շալվարը՝ ինքնարժեքով, կա, ղեկավար կուսակցությունը՝ կա։ Ուրիշ ի՞նչ է պետք ապուշին՝ երջանկության համար:
Նախընտրական գռդոնի սեզոնը (ինչպես բուն լրբերի համար՝ ամառը) պատասխանատու լինելուց բացի, ներվային է լինում, որովհետեւ մրցակցությունն է դաժանանում: Ինչպես ամառվա արձակուրդին միանգամից սանձարձակված նամուսովովներն են խփում պուտանկեքի գործին եւ գին քցում, այդպես էլ նախընտրական վայրահաչության ասպարեզը պարզապես պայթում է դիշովկեքի առատությունից: Մուֆթա կամ էժանով առնվողների այդ գրոհի պայմաններում պիտի լինել առավելապես հնարամիտ եւ աշխատել առավելագույնս գռքաշ: Աշխատել քանակի վրա, որովհետեւ խոսքի ու բերանի գինը ընկած է լինելու այլևս:

Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ, 2002 թ․

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված