Ինչպես նոր վարչապետը դարձավ հին
ՔաղաքականությունՔառօրյա պատերազմին և «Սասնա ծռերի» հուլիսյան գործողություններին հաջորդած օրերին Հայաստանում գերակատարվեց փոփոխությունների, փոխվելու մասին երկու տասնամյակի կամ քառորդ դարի անկախ պետականության պլանը: Սակայն չկա գեթ մի քայլ, որն առարկայորեն կվկայի, որ որևէ մեկը իրապես պատրաստ է փոխվելու, որ որևէ մեկն իրապես ուզում է և իրենից հասանելիքն անում է փոփոխությունների համար:
Սա առաջին հերթին վերաբերում է իշխանությանը, որովհետև պետական վիճակի համար առաջնային պատասխանատուն իշխանությունն է: Հայաստանի իշխանությունը չի կատարել որևէ քայլ, որը կվկայի փոփոխությունների հանդեպ անկեղծ տրամադրվածության, անկեղծ մտադրության և ցանկության արտահայտության մասին: Այդ պատճառով էլ անվերջ գեներացվում են փոփոխությունների մասին խոսակցությունները, իշխանության ներկայացուցիչները հերթով հայտարարում են, որ իրենք մինչև ապրիլի 1-ը, մինչև հուլիսի 17-ը մի մարդ էին, ապրիլի 1-ից և հուլիսի 17-ից հետո արդեն այլ մարդ են:
Շարունակությունը՝ այստեղ