Ինտիմ առաջարկի համար մարդ սպանած կինը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման
ՀասարակությունԵրևանում ընկերներներով խնջույք կազմակերպելուց հետո, տղամարդկանցից մեկը, տեղյակ լինելով, որ հարևանուհու ամուսինը տանը չէ, այցելել է նրա բնակարան և նրան սեռական հարաբերություններ ունենալու առաջարկ է արել: Կինը՝ Կարինե Սոբչենկոն, վրդովված լինելով Կարեն Մկրտչյանի կողմից իրեն սեռական հարաբերություն անելու առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին և սպանել նրան: Դատարանն ուսումնասիրելով փաստերը՝ վճռել է Կարինե Սոբչենկոյին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել նրան 9-ը տարի ազատազրկման: