Պայթյունի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 60-ը
ԱշխարհԱվելի քան 60 մարդ է դարձել հզոր պայթյունի զոհը, որը որոտացել է Սիրիայի հյուսիսային Ազազ քաղաքում։ Այս մասին հայտնում է Al Arabya-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ականապատված մեքենան պայթեցվել է շարիաթական դատարանի շենքի մոտ՝ շուկայի մարդաշատ հրապարակում։ Վիրավորվել է ավելի քան 100 մարդ։ Զոհերի ու վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։
Ազազ քաղաքը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից 10 կմ հեռավորության վրա, գտնվում է Սիրիայի ազատ բանակի վերահսկողության տակ։ Սիրիայի ազատ բանակը թուրքական զորքերի հետ միասին Սիրիայի հյուսիսում մասնակցում է «Եփրատի վահան» հակաահաբեկչական գործողությանը։