Հայերեն


«Կուզես» հիթի շարունակությունը՝ «Կհամոզեմ»․ Արամ MP3–ն՝ նկարահանման ժամանակ սառը ցնցուղ ընդունելու դաժանության և երջանիկ սիրո մասին

Life

Երգիչ Արամ MP3–ն երեկ ներկայացրեց իր նոր՝ «Կհամոզեմ» երգը, որը «Կուզես»–ի տրամաբանական շարունակությունն է։ Tert.am Life–ի հետ զրույցում Արամը պատմել է երգի ստեղծման պատմության, բարդ նկարահանումների և այն եռագրություն դարձնելու մասին։

«Քանի որ «Կուզես»–ը շատ ստացված էր, 2 տարվա դադարից հետո ուզում էի կրկին բալլադային երգ թողարկել, բայց մտավախություն կար։ Առհասարակ, ստացված գործից հետո միշտ կա վախ, որ գուցե հաջորդը լավ չլինի։ Ի սկզբանե գաղափար չի եղել շարունակելու «Կուզես»–ի թեման, սակայն ընթացքում ստեղծվեց հենց այդպիսի երգ։ Այն 10 ամսվա պատմություն ունի։ Նույն թիմով ենք աշխատել, երաժշտությունը կրկին գրել են Կարենն ու Սևակը, Ավետը ջանք ու եռանդ չխնայեց բառերի համար։ Ընթացքում հասկացանք, որ թեմայի շարունակություն է ստացվում, գուցե, որովհետև թիմը նույնն էր՝ ԿարենՍևակի մեղեդին, Ավետի ձեռագիրը, իմ երգելը։ Մեր մոտեցումը զգացմունքին նույնն էր, ինքնաբերաբար ստացվեց եռագրության երկրորդ մաս»,– պատմեց Արամն ու հավելեց, որ գուցե երրորդ մաս էլ լինի։

««Կուզես»–ը սիրո ստեղծման փուլի մասին էր, երբ տղան առաջարկում է իր սերը, իսկ այստեղ արդեն ապրում են իրար հետ, ոչ մի խնդիր, հարց–պատասխան չունեն։ Ցանկացած զույգի մոտ գալիս է լռության պահ, երբ իրար լիարժեք հասկացած են։ Հարաբերություններն իդեալական են, պակասում է միայն ժամանակը բառիս բուն իմաստով, ուղղակի ուզում ես հետ տալ ժամանակը, որպեսզի գիշերը երկարի, չլուսանա, որովհետև գիշերն ավելի ռոմանտիկ ու զգացմունքային է»,– նկատեց երգիչը։

Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է։ Արամը պատմեց, որ նկարահանումներն իրականացրել են «Մեր բակի» խաչմերուկում՝ Թումանյան–Սպենդիարյան փողոցների հատման կետում։

«Նախապես դիմել էինք Ոստիկանություն, փակել էինք փողոցը, քանի որ ահավոր բանուկ է։ Նկարահանումներն անցան երևանյան միջավայրում։ Հարևանները նայում էին, նկարում։ Մենք մինչև ժամը 12–ը ժամանակ ունեինք, քանի որ 12–ից հետո աղմուկ անել չի կարելի։ Մի կադրով ենք նկարահանել, իհարկե, փորձել էինք արել, բայց մոտ 20 դուբլից ստացվեց։ 12։15 հասցրեցինք ավարտել։ Հարևանները նայում էին, նկարում, ասում, մի հատ էլ նկարահանեք։ Հայկական ջան–ջիգյարով, երևանյան կոլորիտով անցան նկարահանումները,– պատմեց երգիչ ու հավելեց, որ ավելի վաղ որոշել էր այլևս չնկարահանվել արհեստական անձրևի տեսարանում, քանի որ դա շատ դաժան է։ –Ես որոշել էի էլ երբեք արհեստական սառը ցնցուղի տակ չմտնել, քանի որ դառը փորձ ունեմ, դա սարսափելի բան է։ Այդ անգամ ինձ փրկեց լողորդների համար նախատեսված կոստյումը, որը թույլ չտվեց, որ մարմինս սառչի, կարողացա նույնիսկ նվագել։ Սակայն պարողների դեպքում դա հնարավոր չէր։  Մի բան չէր ստացվում, արագ–արագ չորանում էին ու նորից նկարահանում։ Եթե մինչև այդ հարևաններն ասում էին՝ էլի նկարեք, հենց ջրցան մեքենայից «անձրևը» եկավ, սկսեցին խղճալ մեզ»։

Երգչի խոսքով՝ իր համար ռիսկային էր այս ժանրում ներկայանալը, հատկապես, «Կուզեսի» հաջողությունից հետո, սակայն փորձը ցույց է տալիս, որ լսարանն իրեն ընդունում է այս կերպարում։

«Ինձ ռիթմիկ երգերի հետ են ասոցացնում։ 2 տարվա ընդմիջումը նորմալ էր, որպեսզի ինձ մարսեին էս ժանրում, որից շատ վախենում էի, մտածելով, որ պարային երգերից հետո բարդ կլինի ինձ ընկալել բալլադի մեջ։ Միաժամանակ ինձ շատ են ասում՝ մենակ այսպիսի երգեր կատարիր։ Ինքս էլ եմ հասկանում, որ այսպիսի երգերով կարողանում ես ցույց տալ ձայնիդ դիապազոնը, տեմբրդ, ռիթմիկ երգերի մեջ կենտրոնանում ես բիթի վրա, սակայն կարծում եմ այսպիսի ընդմիջումը լավ է։ Ինձ ուրախացնում է, որ ինձ այս ժանրում էլ են ընկալում։ Վերջերս Սոնայի հետ զուգերգ թողարկեցինք, որը ևս շատ սիրվեց»,– ասաց երգիչը։

Արամը նաև նկատեց, որ շատ կարևոր է, որպեսզի երգն իր հոգուն դիպչի․ «Մի քանի անգամ է՝ համոզվում եմ, եթե երգը քեզ հուզում է, հուզում է նաև հանդիսատեսին։ Իհարկե, իմ մոտեցումն իմ երգերին այլ է։ Ես դրանք չեմ լսում մի պարզ պատճառով․ մինչև ձայնագրումը այնքան եմ լսել, որ էլ չեմ կարողանում, բայց երբ լսում ես ու մի պահ փշաքաղվում, քեզ հուզում է, ոչ թե մեխանիկորեն երգում ես, հասնում է նաև հանդիսատեսին։ Այս երգն ինձ հուզեց և առաջին արձագանքներն Ինստագրամից, սոցցանցերից արդեն շատ ոգևորող են»։

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված