Կադիսը տանը պարտվեց Ալավեսին, Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
ՍպորտԻսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում Վարազդատ Հարոյանի «Կադիսն» ընդունել էր «Ալավեսին» ու 0-2 հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին 11-մետրանոցից կատարած հարվածով բացեց Խոսելուն։ Հիմնական ժամանակի ավարտին ավելացված 1-ին րոպեին Խոսելուն դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով հյուրերին։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։