Երկրաշարժ է գրանցվել
ԱշխարհՎերջին մեկուկես ամսվա ընթացքում ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցել Պալմա կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), որտեղ հրաբխի ժայթքումը շարունակվում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իսպանիայի National Geographic ինստիտուտին։
Մասնագետները մագնիտուդը 4,9 են գնահատել, օջախի խորությունը՝ 38 կիլոմետր:
Միաժամանակ հրաբխի հիմնական կոնը կրկին փլուզվել է, հայտնում է «Կարան» հրաբխաբանական ինստիտուտը։
Վերջին մեկուկես ամսվա ընթացքում Պալմայում տեղի են ունեցել մի քանի տասնյակ հազար երկրաշարժեր, սեյսմիկ ակտիվությունը սկսվել է ժայթքումից երկու շաբաթ առաջ:
Միայն շաբաթ օրը գրանցվել են մի քանի տասնյակ ստորգետնյա ցնցումներ, որոնցից տասից ավելին 3 բալից բարձր ուժգնությամբ։
Ավելին՝ այստեղ