Ռեստորանում ծեծի է ենթարկվել հեռուստաընկերության գլխավոր տնօրենը
ԱշխարհՎրաստանի մայրաքաղաքում հարձակում է կատարվել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի վրա։ Այս մասին հայտնել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Դեպքը տեղի է ունեցել The Dining Room ռեստորանում, որը գտնվում է Թբիլիսիի Պալիաշվիլի փողոցում, որտեղ նա գնացել էր ընկերների հետ հոր հուղակավորությունից հետո։ «Ինչ-որ պահի սրահում լույսը մարեց, ես պատրաստվում էի հեռանալ, երբ ինձ վրա հարձակվեցին»,-գրել է գլխավոր տնօրենը։
RIA Novosti-ի տեղեկություններով՝ Նիկա Գվարամիային ծեծի են ենթարկել երկու անծանոթներ։ Նրանք հարվածել են Գվարամիայի գլխին կոշտ առարկայով, որից հետո նա որոշ ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Interfax-ն իր հերթին հայտնում է, որ հարձակման է ենթարկվել նաև գլխավոր տնօրենի ընկերը։
«Կարծում եմ՝ ոստիկանությանը դժվար չի լինի հարձակվողների ինքնությունը պարզելը, քանի որ ռեստորանում գործում են տեսախցիկներ»,-հայտարարել է Գվարամիան։ Նա հավելել է, որ այդ մարդակնց գտնելը կդառնա «կյանքի նպատակ»։
Վրաստանի ՆԳՆ-ը քրեական գործ է հարուցել։ Քննություն է տարվում մի քանի մարդկանց կողմից հասցված ծեծի փաստով։
Գվարամիան հանդիսանում է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն 2012 թվականի նոյեմբերից։ Մինչ այդ, նա եղել է գլխավոր դատախազի տեղակա, արդարադատության նախարար։