Հայերեն

Խանութի պայթեցումը վրեժխնդրությա՞ն արդյունք. ինչ կապ ունի այն 27-ամյա երիտասարդի սպանության փորձի հետ

Ամենաընթերցված

Դեկտեմբերի 15-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորում «Վիպ Մարկետ» խանութի պայթեցումն անմիջական կապ ունի նույն օրը րոպեների տարբերությամբ տեղի ունեցած 27-ամյա Դավիթ Քոչարյանի սպանության փորձի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ խանութի պայթեցումը վրեժխնդրության արդյունք է, որը երկար տարիների պատմություն ունի: Քաղաքում տարածված խոսակցությունների համաձայն՝ Դ. Քոչարյանը գիշերը պայթեցրել է խանութը, ինչից հետո խանութի տերերը հետապնդել են նրան ու կրակել խանութից մի քանի մետր հեռավորության վրա՝ այն նույն վայրում, որտեղ 2008թ. Դ. Քոչարյանը հրազենով մարդ էր սպանել: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ առաջինը կրակել են Դավիթի վրա, ում հարազատներն էլ հենց պայթեցրել են խանութը: Վանաձորում դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը հրազենային վնասվածք ստացած Դավիթ Քոչարյանը Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի նախկին տեղակալ Կորյուն Քոչարյանի որդին է, ով դեռեւս 2008թ. նոյեմբերի 24-ին իր պապին պատկանող ավտոմեքենայով հետապնդել էր 23-ամյա Վահան Թոփալքարաջյանին եւ Ուսանողական փողոցի վրա ավտոմեքենայից 1,5մ հեռավորությունից կրակել վերջինիս վրա: Սակայն չբավարարվելով այդքանով՝ դուրս էր եկել ավտոմեքենայից եւ եւս 3 անգամ կրակել նրա մարմնին ու գլխին, ապա նույն ավտոմեքենայով դիմել փախուստի: Դեպքից հետո արդեն տեղեկություններ տարածվեցին, որ նա այդ քայլին է դիմել վրեժխնդրությունից ելնելով, քանի որ 23-ամյա Վահանը նախկինում նրան մի քանի անգամ ծեծել է: Դ. Քոչարյանը սպանված Վահանի հետ ծանոթացել էր ՀՊՃՀ-ի՝ Վանաձորի մասնաճյուղում ուսանելու տարիներին: Դ. Քոչարյանը, մեղավոր ճանաչվելով ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի առաջին մասով, դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Նա վերջերս էր ազատ արձակվել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանված Վ. Թոփալքարաջյանը եղել է «Վիպ Մարկետ» խանութի տնօրենի մտերիմ ընկերը: Թաղամասի բնակիչները մինչ օրս, Վահանի մասին խոսելիս, նրան բնութագրում են որպես հավասարակշիռ եւ դաստիարակված երիտասարդի: Ի դեպ, պայթեցված խանութ-սրահի տնօրինությանը եւս թաղամասի բնակիչները դրական են բնութագրում այնքան, որ պայթեցման օրն արդեն աջակցություն էին ցուցաբերում սեփականատերերին առեւտուր անելու եւ վնասի հետեւանքները վերացնելու ուղղությամբ: Թե՛ խանութի պայթեցման, թե՛ Դավիթ Քոչարյանի վրա կրակելու դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Երկու դեպքով էլ որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ: Վանաձորցիները կարծում են, որ տարիներով եկած վրեժխնդրությունը դեռ շարունակություն է ունենալու:

Armlur

Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Գյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում
Ամենադիտված