22 տարի առաջ այս դահլիճում կառավարության հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»–ի ոճրագործությունը․ ԱԺ–ն հարգեց զոհերի հիշատակը (տեսանյութ)
ՔաղաքականությունԱզգային ժողովն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց «Հոկտեմբերի 27»–ի զոհերի հիշատակը։ «Ուղիղ 22 տարի առաջ այս դահլիճում կառավարության հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»–ի ոճրագործությունը»,– հայտարարեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, ո ր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հարցուպատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ՝ վիրավորվել։