Լուկաշենկոն որևէ մեկին չի զիջի հողն ու պետությունը
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե որևէ մեկին թուլ չի տա նվաստացնել իր ժողովրդին ու պետությունը: «Մենք որևէ մեկին չենք զիջի այս հողն ու պետությունը, մեզ պետք է հարգել ու պատվել այնպես, ինչպես մենք ենք մեր հարևաններին ու մյուս պետություններին վերաբերվում»,- հայտարարել է Բելառուսի նախագահը՝ առանց հավելյալ մանրամասներ նշելու: Ավելի վաղ՝ տարեմուտի իր ուղերձում, Լուկաշենկոն հայտարարել էր, թե «ինքնիշխան ու անկախ Բելառուսը գերի է դարձել ավանդական դաշնակից երկրներում ստեղծված տնտեսական իրավիճակին»: